2015թ. հունիսի 15-ից կրթահամալիրի Նոր դպրոցը, Դպրոց-պարտեզը, Գեղարվեստի կրտսեր դպրոցը, Հիմնական դպրոցը, Կենտրոնը, Մայր դպրոցը գործում են որպես ամառային ուսումնական ճամբարներ (այսուհետ՝ Ճամբար): Ճամբարների աշխատանքը պատշաճ կազմակերպելու համար.
- հաստատել ճամբարային աշխատանքի ուղղությունները, ռեժիմին ներկայացվող պահանջները.
- Ճամբարների պետեր նշանակել Նոր դպրոցում՝ Գայանե Սարգսյանին, Դպրոց-պարտեզում՝ Արմինե Գյոնջյանին, Գեղարվեստի դպրոցում՝ Կարինե Բաբուջյանին, Հիմնական դպրոցում՝ Մերի Խաչատրյանին, Միջին դպրոցում՝ Լուսինե Բուշին: ճամբարները դիտել որպես սահմանված կրգով կազմակերպվող լրացուցիչ կրթական ծառայություն` ճամբարի պետերին վերապահելով լրացուցիչ կրթական ծառայության պայմանագիր կնքելու իրավունք, որպես պայմանագրի կողմ.
- ճամբարականների սնունդը և ուսումնական ճամփորդությունները կազմակերպել սահմանված կարգով, ծնողների միջոցներով.
- ճամբարների պետերին՝ մինչև հունիսի 15-ը հրապարակել ճամբարի ռեժիմն ու ծրագիրը, սահմանված կարգով վարել ճամբարական սովորողների հաշվառումը.
- ընդունել ի գիտություն դպրոցների ղեկավարների հաստատած՝ ճամբարի պետերի աշխատակարգը, անհատական պլանը:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
ճամբարային աշխատանքի ուղղություններ
Ընդհանուր պապապմունք-տողան, մարմնամարզություն, երաժշտություն, պար, լող, թվային միջոցների ուսուցում, կերպարվեստ, շախմատ, ուրախ օտար լեզու, ուսումնական նախագծեր, հայրենագիտական ճամփորդություն։
Ճամբարային ռեժիմին ներկայացվող պահանջներ
- Ճամբարային օրվա սկիզբը՝ ժամը 10:00, ավարտը՝ 16:00:
- Բաց լողավազաններում լողը կազմակերպել ժամը 11:00–12:00: Ճամբարականների համար պարտադիր է ամեն օր լողազգեստ, սրբիչ, լողաթափ, ջրային գլխարկ ունենալը: Լողավազան մտնելուց առաջ պարտադիր է ցնցուղ ընդունելը:
- Սննդի կազմակերպում՝ նախաճաշ, ճաշ: Ճաշացուցակը կազմվում է սահմանված կարգով՝ ընդգրկելով միրգ, ամառային աղցան, բնական հյութ:
- Ճամբարային գործունեության մյուս ձևերը կազմակերպել կրթահամալիր ուսումնական կենտրոններում ու լաբորատորիաներում: