Հրաման
03.11.2015թ.
Կրթահամալիրի դպրոց-պարտեզներից, Միջին դպրոցից «Այբ» հիմնադրամի հայտարարած «Մեղու. հայերեն բոլորի համար» մրցույթին մասնակցում է 105 սովորող։ Դրա հիման վրա կրթահամալիրը ներկայացրել է մասնակցության հայտ: Այդ նպատակով.
1. «Մեղու. հայերեն բոլորի համար» մրցույթի կազմակերպումը կրթահամալիրում համարել ուսումնական նախագիծ, ստեղծել խումբ՝ աշխատողների համաձայնությամբ.
• Արևիկ Ներսիսյան - համակագում
• Անահիտ Գևորգյան - ուսումնական տարածքներ.
• Ժաննա Հակոբյան, Ռինա Շագինյան, Շուշան Ալեքսանյան, Էլինա Սիմոնյան, Գայանե Փարվանյան, Անի Մրտեյան, Հայարփի Տոնոյան – սրահներում աշխատանք.
• Ռուդիկ Սահակյանց - տարածքային կենտրոնից առաջադրանքերի փաթեթը բերել.
2. մրցույթը կազմակերպել Նոր դպրոցում նոյեմբերի 5-ին` 12.00-ից, այդ նպատակով առանձնացված չորս սենյակում.
3. մինչև 11.30 կրթահամալիրի մյուս դպրոցներից Նոր դպրոց տեղափոխել մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած սովորողներին. պատասխանատու` դպրոցների ղեկավարներ.
4. ընդունել ի գիտություն, որ առաջադրանքների փաթեթը տարածքային կենտրոնից պետք է վերցնել մինչև 10.00, աշխատանքն ավարտել սկսելուց 75 րոպե հետո, առաջադրանքները հանձնել տարածքային կենտրոն մինչև ժամը 17.00. պատասխանատու` Արևիկ Ներսիսյան:
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան