ՀՐԱՄԱՆ N 15
12.11.2015թ.
Կրթական փոխանակումների ծրագրով 2015թ. նոյեմբերի 13-ին Մեծամորի ավագ դպրոցի սովորողների և ուսուցիչների 25 հոգիանոց խումբը լինելու է կրթահամալիրում: Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.
Հիմք՝ Մեծամորի ավագ դպրոցի տնօրենի նամակը:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Մեծամորի ավագ դպրոցի սովորողների ընդունելության ծրագիր
Մայր դպրոց, բնագիտության և տեխնիկայի ուսումնական կենտրոն
9:00 - 9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 - 10:05 Շրջայց Մայր դպրոցում, պատասխանատու՝ Էմանուել Ագջոյան
10:10 - 11:45 Ֆիզիկիայի և քիմիայի լաբորատոր դասեր.
Ֆիզիկա՝ էլեկտրական հոսանքը պինդ մարմիններում և լուծույթներում. պատասխանատու՝ Գայանե Մխիթարյան,
Քիմիա՝ քիմիական ռեակցիաների լաբորատոր փորձեր, պատասխանատու՝ Սուսան Սահակյան
12:00 - 12:30 ընմիջում Միջին դպրոցում
12:30 - 13:20 Աստղագիտության պարապմունք.
Տիեզերքի ուսումնասիրություն էլեկտրոնային ծրագրով, պատասխանատու՝ Հասմիկ Նալբանդյան, «Շրջագայություն Արեգակնային համակարգում». ֆիլմի դիտում աստղացուցարանում, պատասխանատու՝ Էմանուել Ագջոյան
13:20 - 14:00 Կեսանաբության և ռոբոտաշինության պարապմունքներ. կենսաբանություն՝ կենսաբանական հետազոտություններ մանրադիտակի միջոցով, պատասխանատու՝ Անուշ Ասատրյան,
ռոբոտաշինություն՝ եռաչափ տպիչի կիրառությունը կենցաղում, պատասխանատու՝ Գնել Հարությունյան