Սիրելի՛ մասնակիցներ, շնորհավորում ենք ձեր, ձեր ընտանիքի Ամանորն ու Սուրբ ծնունդը: Հայերենի ֆլեշմոբն այս անգամ երկու փուլ ունի` հունվարի 1-15-ի և հունվարի 15-ին` ժամը 19.00-22.00:
Եվ այսպես, ահա առաջին փուլի փաթեթը: Հիշեցնենք` կարող ես ընտրել գոնե երկու քեզ ամենաշատը հետաքրքրած, քո կարծիքով հենց քեզ ուղղված առաջադրանքները։ Հաջողություն: Մինչ հանդիպում հունվարի 15-ին:
Առաջին փուլի խնդիրներ
Մինչև հունվարի 15-ը Միսաք Մեծարենցի մի բանաստեղծություն կարդա, ձայնագրիր և ուսումնական նյութ պատրաստիր։ Սոցիալական ցանցում հունվարի 15-ին կակտիվանանք, մեկական բանաստեղծություն կհրապարակենք Մեծարենցից։ Այդ ժամանակ ոչ միայն հրապարակիր քո նյութը, այլ նաև արձագանքիր մյուսներին՝ ո՞րն է ամենալավ ընթերցումը, և ինչու ես այդպես կարծում, ի՞նչ յուրահատկություն կամ ի՞նչ թերություն ունի հրապարակված նյութը՝ արտասանական, տեխնիկական, այլ. հավանիր, կարծիք գրիր, գնահատիր։ Թող համացանցը նաև քո շնորհիվ ողողվի Մեծարենցով։
Կարդա Մեծարենցի «Աքասիաներու շուքին տակ» բանաստեղծությունը և լսիր դրա ընթերցումը արևմտահայերեն արտասանությամբ։ Ինչո՞վ է այն տարբերվում քո ընթերցանությունից։ Արևմտահայերենի աղյուսակ կազմիր տարբեր կերպ արտասանվող հնչյունների համար։ Պատասխանը կներկայացնես հունվարի 15-ին։
Տրված են բառաշարքեր` հնդեվրոպական նախալեզվի, սանսկրիտի (հին հնդկերեն), հունարենի, հին սլավոներենի համարժեքներով: Աղյուսակը լրացրու հայերեն համարժեքներով՝ ընտրելով համապատասխան բառը տրվածներից՝ լույս, մեջ, ակն, աթոռ, երթալ, մեծ, ձեռն, միս, առաստաղ, զանգված, ալիք, հեծնել, գիշեր, աղ, շող։ Պատմի՛ր՝
- ինչպես լուծեցիր այս խնդիրը.
- ինչ խոհ առաջացրեց այս խնդիրը։
Հնխ. |
Սանս. |
Հուն. |
Հսլ. |
Հայերեն |
|
plios |
- |
polio՛s |
|
|
|
oknos |
a՛kši |
o՛sse |
oko |
|
|
sāld |
- |
ha՛ls |
solь |
|
|
stel |
stha՛la |
stellō |
stelja |
|
|
weqero |
- |
he՛speros |
večerū |
|
|
mēmso |
māsa՛ |
- |
meso |
|
|
erth |
- |
e՛rchomai |
- |
|
|
louk՛o |
luči |
leuko՛s |
lučь |
|
|
sed |
sādin |
he՛zomai |
sed-lo |
|
|
g՛her |
harana |
cheir |
- |
|
|
me՛dyo |
ma՛dhya |
me՛ssos |
mežda |
|