Հայոց լեզվով և լեզվաբանական աշխատանքով ոգևորված հարգելի՛ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ.
2016թ. հունվարի 15-ին՝ ժամը 19.00, սպասեք հայոց լեզվից ամենամսյա երրորդ առցանց ֆլեշմոբին՝ հունվարյան երկրորդ փուլին, որին կարող են մասնակցել ինչպես առաջին փուլի մասնակիցները, այնպես և ցանկացած նոր մարդ՝ Հայաստանից, Արցախից, Վրաստանից, հայկական սփյուռքից՝ անհատապես, խմբով, ընտանիքով։
Ժամը 19.00 ուսկենտրոնի բլոգում, կրթահամալիրի կայքում, դպրոցների ենթակայքերում, սոցիալական ցանցերում կհրապարակվեն առաջադրանքները:
Առաջադրանքներն ուղղված են մինչև 3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ և 9-12-րդ դասարանցիներին: Արտերկրի, ոչ հայկական դպրոցների սովորողները կարող են ընտրել իրենց ցանկացած, հարմար տարբերակը:
Մասնակիցներն առաջադրանքները կարող եք անել մենակ, խմբով, ընտանիքով։