Կազմակերպիչ` Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակից` ՀՀ ԿԳՆ
Մասնակիցները՝ հեղինակային կրթական ծրագրերի հեղինակներ և փորձագետներ՝ գործընկերներ հաստատությունների մասնագետներ, կրթահամալիրով հետաքրքրվող, կրթահամալիրի դպրոցներում, ակումբներում իրականացվող ուսումնական նախագծերի մասնակից մշակութային և հանրային գործիչներ, մտավորականներ, կրթության գործի ծրագրման և կազմակերպման աշխատողներ ՀՀ ԿԳՆ, ԿԱԻ-ի, ԿՊՏ-ի, ԿՏԱԿ-ի առաջադրմամբ, կրթահամալիրի դպրոցների սովորողների ծնողներ, հանրակրթական դպրոցների մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ, անհատներ
Նպատակը՝ կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի արդյունքների (հավաքից հավաք) հրապարակում, քննարկում, գնահատում, գործընկերության հաստատում
հեղինակային կրթական այլ ծրագրերի ներկայացում
Աշխատակարգ
Ապրիլի 1-26՝ հավաքի նախապատրաստում ըստ դպրոցների, ուսումնական կենտրոնների և մասնախմբերի
Ապրիլի 26. հավաքի մանրամասն ծրագրի, օրացույցի հրապարակում
Ապրիլի 26-մայիսի 1. հավաքի ծրագրում ներառված պարապմունքների, կլոր սեղան-քննարկումների, ուսումնական նորամուտների և մեկնարկների ծրագրերի հրապարակում
Մայիսի 2-5. նախագծային ուսուցումը՝ որպես հեղինակային կրթական ծրագրի արդյունք
Ներկայացվում են.
Ուսումնական նորամուտներ, մեկնարկներ
Ցուցադրություններ
Համերգներ, ներկայացումներ
Մայիսի 5-ին՝ Համբարձման տոն. թանապուրի, կաթնապուրի ծիսական հյուրասիրություն
Մայիսյան հավաքի օրերին հանձնվող մրցանակները՝