• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այս անգամ մեր հյուրերը հոլանդացիներ էին

info.mskh-ի հերթապահ լրագրողներ` Մարիա Գրիգորյան, Հռիփսիմե Ահարոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղատարափ էր: Կրթական և մշակութային նպատակներով մեզ հյուր էին եկել Հոլանդիայից: Սկզբում նրանց հրավիրեցինք «Տիգրան Հայրապետյան» գրադարան: Այնտեղ տիար Բլեյանը նրանց պատմեց կրթական ծրագրերի մասին: Հյուրերը հետաքրքրությամբ էին լսում նրան: Հյուրերի այն հարցին, թե արդյոք կրթահամալիրը ինչ-որ կազմակերպության հետ համագործակցում է, տիար Բլեյանը նշեց, որ լավ կլիներ, որ կրթահամալիրին օգնեին և համագործակցեին, նաև լավ կլիներ` ուսուցիչների վճարման խնդիրը իրենք հոգային: 

Հետո նրանք բաժանվեցին խմբերի և սկսեցին շրջել կրթահամալիրում: Հյուրերը եղան ջերմոցում, շատ հավանեցին մեր աճեցրած  համեմն ու մաղադանոսը: Ընդմիջումից հետո Մարմարյա սրահում տեղի ունեցավ ընդհանուր պարապմունք, որին մասնակցեցին նաև հյուրերը:
Նրանք հեռացան կրթահամալիրից գոհ և տպավորված: