Սիրանուշ Ղարիբյան
Այսօր Մայր դպրոցի բնագիտական սենյակում մեր կրթահամալիրի մի խումբ դասվարներ մասնակցում էին վարպետության դասի: Դասը վարում էր Հասմիկ Նալբանդյանը: Կարելի է ասել, որ դասվարները մեկ ժամով դարձել էին աշակերտներ և ուշադիր լսում ու մասնակցում էին դասին: Դասի ժամանակ քննարկեցին «Բնագիտական գրքերն այսօր» թեման: Եկան հանգման, որ մենք այսօր չունենք լիարժեք բնագիտական գիրք, այսինքն`մեր աշակերտները սովորում են այնպիսի գրքերով, որոնք ժամանակ առ ժամանակ ձանձրալի են անգիր անելու համար և տանում են կարդացածը չհասկանալուն: Ահա հենց այդ ժամանակ էլ աշակերտները կորցնում են այդ առարկան սովորելու ցանկությունը: Դասվարներն իրենց կարծիքներն ասացին այս թեմայի շուրջ և սկսեցին քննարկելԳարնանային օլիմպիադայի «Բնագետիկ»-ի առաջադրանքներից մի քանիսը: Այդ քննարկումը մեծ փորձ դարձավ Ամառային օլիմպիադայի «Բնագետիկ»-ի առաջադրանքներն ավելի հստակ կազմելու համար: