Մերի Մկրտումյան
Լուսանկարեց Էմիլ Սիլանյանը
Ես այսօր գնացել էի Գեղարվեստի դպրոց` սեմինարի:Նախ` ասեմ, որ սեմինարը շատ հետաքրքիր անցավ, մենք խոսեցինք տարբեր թեմաներից:Խոսում էինք տեսաֆիլմերից , ձայնագրություններից... Մեզ ասում էին , թե գիրք չենք կարդում , որովհետև գիրքն այնքան հետաքրքիր չէ, ինչքան համակարգիչը: Իսկ հատկապես Գեղարվեստի սովորողներին ասում էին, որ նրանք պետք է պատկերի միջոցով հասկացնեն այն ամենը, ինչ ցանկանում են արտահայատել: Խոսեցինք Մելսի գործերից: Մելսն իր գործերում նկարում է ամեն ինչ, այսինքն` այն, ինչը խոսքով կասեր:
Մենք կարող ենք անել մի բան , բայց հետո վերադառնալ հետ և մեզ հարց տալ` ինչու այդպես արեցինք , և սկսում ենք երկար ժամանակ մտածել: Երբ հաշվետվության ժամանակն է գալիս, և դա կարող է քո հինգերորդ կամ չգիտեմ որերորդ հաշվետվությունը լինել, դու նայում ես քո առաջվա արած գործերը և հասկանում, որ առաջ այնպես էիր մտածում, իսկ հիմա` այսպես:
Եթե մեդիան չլինի, ուղղակի ոչ կրթություն կլինի և ոչ էլ մեր կյանքը: