• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ֆիլմերի ցուցադրություն Գեղարվեստի դպրոցում

Սիրանուշ Ղարիբյան

Ինչպես գիտեք, մեր Գեղարվեստի դպրոցն ունի հյուրատուն, և այդ հյուրատանն են բնակվում  օտարերկրացի հյուրեր: Նրանցից են արվեստագետներ Առնոն և Իրիսը: Նրանք Նիդերլանդներից են և այսօր Գեղարվեստի դպրոցում ժամը 16.00-ին ներկայացրեցին իրենց նկարահանած ֆիլմերը: Այդ ֆիլմերը հանրության հետ աշխատանքների արդյունքներից էին: Ֆիլմերը երկուսն էին, մեկը` Ֆինլանդիայի, մյուսն էլ ` Ուկրաինայի պատմությունների մասին:

Ուկրաինայի ֆիլմը Կիևի 2004-05 թթ. իրավիճակի մասին էր: Այդ ժամանակ Կիևում երկու հակադիր կողմեր ճամբարներ էին ստեղծել և քնում էին վրաններում: Այդ հակադիր կողմերը նարնջագույններն ու կապույտներն էին: Ֆիլմը պատմում էր այդ երկու կողմերի հակամարտության մասին, բայց ամենահետաքրքիրը ըստ նրանց այն էր, որ երկու կողմերն էլ նույն ցանկություններն ունեին: Առնոն և Իրիսը Կիևում ինստալացիա էին պատրաստել: Իրիսը ինստալասցիայի մասնագետ է: Ինստալացիան իրենից ներկայացնում է տառերից կազմված լոգո: Կիևի ինստալացիան ներառել է վառված մոմեր և թղթերի մեջ կիևցիների կողմից գրված ցանկություններ:

Երկրորդ ֆիլմը Ֆինլանդիայի մասին էր` «Անդրադարձ Ռասբորգին»: Ֆիլմը պատմում էր Ֆինլանդիայի երեք քաղաքների` Պոյոի, Կարիոյի և Էկենեսի միացման մասին: Առնոն և Իրիսը եղել էին այդ երեք քաղաքներում  և մանրամասն ներկայացրել խնդիրը: Այդ երեք քաղաքները պետք է միանային և մտնեին մի քաղաքի` Ռասբորգի մեջ: Երեք քաղաքներում էլ եղել են նույն անունով փողոցներ և հաստատություններ: Այդ երեք քաղաքներից մեկում լեզուն շվեդերեն էր, իսկ մյուս երկու երկրներում` ֆիններեն: Խնդիրն այն էր, թե որ լեզվով կխոսեին Ռասբորգում: Առնոն և Իրիսը Ֆինլանդիայում նույնպես ինստալացիա էին պատրաստել, բայց այս անգամ ինստալացիան ավելի երկար ժամանակ էր պահանջել նրանցից: Աշխատանքին մասնակցել են ֆիններ և շվեդներ: Նրանք իրենց կարծիքն են գրել այդ ինստալացիայի վրա:

Իրիսի և Առնոյի աշխատանքները մեծ ուշադրություն են գրավում մեդիայում: