• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայերենի ֆլշմոբ

Ֆլեշմոբային ուսումնական աշխատանքի սպասողներին։

Հայերենի ամենամսյա հերթական ֆլեշմոբը մայիսի 13-ին է։ Առաջադրանքները mskh.am-ում, ենթակայքերում, հայերենի ուսումնական կենտրոնում կհրապարակվեն ժամը 19.00. կլինի լեզվական հետաքրքիր աշխատանք՝ սիրելի անկյունում։ Առաջադրանքներն ուղղված են մինչև 3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ և 10-12-րդ դասարանցիներին: Ոչ հայկական դպրոցների սովորողները կարող են ընտրել իրենց ցանկացած, հարմար տարբերակը: Մասնակիցներն առաջադրանքները կարող եք կատարել մենակ, խմբով, ընտանիքով։ Նախորդ ֆլեշմոբների մասնակիցներին խնդրում ենք ընդգրկել այս աշխատանքում այլ դպրոցներից իրենց ընկերներին, բարեկամներին։

Այս և անցած ամիսների ֆլեշմոբների ակտիվ մասնակիցներին հրավիրում ենք լեզվաբանի ամառային ճամբար, որտեղ քերականության և ընթերցանության հետ կլինեն լող ու մարզական խաղեր, խարույկով երեկո կրթական պարտեզում, երաժշտություն-պար, երկօրյա արտագնա արշավախմբային ճամբար... 

Լուսանկարը՝ Նունե Մովսիսյանի