• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հունիսյան ֆլեշմոբ հայերենից

Ուսումնական օրացույցով մեր հերթական ֆլեշմոբը հայերենից հունիսի 10-ին է։ 

Ֆլեշմոբի հարգելի մասնակից, հունիսի 10-ին` ժամը 20.00, Ձեզ սպասում ենք Երևանի Գաֆեսչյան արվեստի կենտրոնում  (Կասկադում)` մասնակցելու «Հակաբացիլ Կոմիտաս» 2016 նախագծին` որպես միտքը, զգացողությունները հայերեն խոսքով-երաժշտությամբ մաքրելու ծեսի։ Նա, որ երևանյան համերգին մասնակցելու հնարավորություն չունի, կարող է կատարել մյուս առաջադրանքներից` իր ընտրությամբ։

Ֆլեշմոբի առաջադրանքը` ստեղծել տեքստ, ֆոտոշարով տեքստ, ռադիոնյութ, տեսանյութ.

  1. «Անտիվիրուս Կոմիտաս» 2016-ի համերգի լուսաբանում
  2. «Կոմիտասյան (ազգային) երգը, պարը այսօր. ընտանիքում, դպրոցում, առօրյայում»
  3. «Ինչի համար է ամառը»
  4. Ամառային ուսումնական նախագծեր. ինչ գիտեն սովորողները, ինչով են նախընտրում զբաղվել
  5. Ամառային ճամբարի նախագիծ
Նյութերը պետք է հրապարակել ուսումնական բլոգում, սոցցանցում մինչև հունիսի 11-ը` ժամը 22.00, հղումները տեղադրել հարցաթերթում։