Շնորհակալ եմ իմ զավակների դպրոցին՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին, որ զավակներիս ավարտելուց տասներկու տարի անց, նույնիսկ, ինձ հիշում են և հրավիրեցին հանդիպման: Շնորհակալություն, որ կաք ու այդքան լավն եք, առաջադեմ, գիտելիքը և մարդուն գնահատող:
Լուսանկարը և գրառումը` Դիանա Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից
Գրող, թարգմանիչ Դիանա Համբարձումյանը Թարգմանական ստուգատեսին ներկայացավ «Գեղարվեստական գրականության թարգմանական արվեստի արդի խնդիրները» թեմայով: Հիրավի տպավորիչ, հետաքրքիր հանդիպում էր: Շնորհակալ ենք: