• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միջին դպրոցում մեկնարկեց մայիսյան հավաքը

Առաջին հյուրերը Անանիա Շիրակացի ճեմարանից և կրթության նախարարությունից են։ Մենք նրանց ցույց տվեցինք մեր կրթահամալիրը։ Բացումը սկսվեց նրանով, որ մեր հյուրերն տեղեկացան info.mskh.am կայքի մասին։ Մենք նրանց ցույց տվեցինք նաև մեր գլխավոր կայքը՝ mskh.am, այդ կայքի գործունեությունը և «Դպիր» ամսագիրը։ Հետո սկսեցինք շրջել կրթահամալիրով։ Առաջինը այցելեցինք միջին դպրոց, անցանք մեր միջանցք– արհեստանոցով, ցույց տվեցինք մեր բակը, ջերմոցը։ Տիար Բլեյանը ներկայացրեց դպրոցի ջերմոցը, որի հետ կապված շատ հետաքրքիր նախագիծ է պատրաստվում։ Մտանք 9-3 դասարան, այդտեղ դասը անցկացնում էր տիկին Նաիրան։ Նա ներկայացրեց, որ երեխաներին սովորեցնում է flesh ծրագիրը։ Դուրս գալով 9-3-դասարանից հանդիպեցինք ընկեր Ստելլաին, որը թարգմանում էր « Միջնադարյան գաղտնիքներ» գիրքը։ Նաև այցելեցինք 8-3 –ի աշակերտներին։ Երևում էր, որ մեր հյուրերին դուր էր եկել մեր կրթահամալիրը։ Հուսով ենք, որ մեր կրթահամալիրը իրոք դուր կգա ցանկացած հյուրի, լինեն նրանք հայ թե  օտարերկրացի։