Այսօր հավաքի երկրորդ օրն է: Մենք` սոցիոլոգիական ուսումնասիրության խմբի մասնակիցներս, ուղևորվեցինք Նոր Դպրոց: Այնտեղ մեզ շատ բարեհամբույր դիմավորեցին: Մենք շրջեցինք ամբողջ դպրոցով, ականատես եղանք անհատական համակարգիչները գործածող երեխաների հմտություններին, տեսանք երեխաների ձեռքերով մշակված այգին:
Զարմանալի էր: Ամենուրեք հայելիներ էին: Ըստ Տիկին Նառայի, այդ հայելիներh ազդում են երեխայի ինքնազգացողության, «ես»-ի զարգացման վրա, քանի որ երեխան իրեն շատ հաճախ է տեսնում կողքից և փորձում է շտկել իր պահվածքը: Հայելիները նաև ազդում են աղմուկի վրա, քանի որ կլանում են աղմուկը:
Շատ գեղեցիկ և խնամված էին նրանց այգիները` թե´ ներքին բակը և թե´ ներսի պարտեզը: Մենք տեղեկացանք, որ այգիներում ծառերը, թփերը և ծաղիկները տնկում ու խնամում են երեխաները: Ուշագրավ է, որ երեխաներից յուրաքանչյուրն ունի իր ծառը, և դա նպաստում է շրջապատի բարեկարգմանը, բնության հանդեպ սերը և պատասխանատվությունը:
Ելենայի մեջ արթնացան հիշողությունները: Նա հիշեց իր առաջին դասասենյակը, դպրոցի նախկին տեսքը: Նա ճշգրիտ նկատեց դպրոցում կատարված փոփոխությունները, վերհիշեց իր առաջին ուսուցչին և իրենց հետ կատարված զավեշտալի պատմություններ:
Այյյ, այսպիսի դպրոց ունենք մենք….