Երկար շրջելով Նոր դպրոցով, մեր հյուրը եկավ միջին դպրոցի գրադարան, որտեղ տիկին Նոնան նրան ծանոթացրեց գրապահոցների հետ։Պատմեց գործող կատալոգի մասին, որնարդեն երկար ժամանակ է օգտագործվում։Տիկին Անուշը ինֆորմատիկայի ուսուցիչ էր և երևի դրա համար շատ հարցեր էր տալիս։Նա հարցրեց թե, որ ծրագրով են պատրաստել կատալոգը և ստացավ սպառիչպատասխան։ Տիկին Անուշը գոհ մնաց և ասաց,որ այս ծրագրով իրենց դպրոցում էլ է աշխատելու։Հետո նա և ընկեր Յուրան գնացին ընթերցասարահ։Տիկին Նոնային փոխարինեց տիկին Մարին։Նա ծանոթացրեց մեր հյուրին թվային գրքերի հետ։Տիկին Անուշը հիացած հաճախ կրկնում էր,որ մեր դպրոցում կարելի է անընդհատ սովորել։Մեր հյուրը ծանոթացավ գրադարանի կայքի հետ , թե ինչպես կարելի է օգտվել մեր գրադարանից: Հետո շրջեցինք դասարաններում, գնացինք ջերմոց, որտեղ ցույց էին տալիս,թե ինչպես է անհրաժեշտ խնամել բույսերը։Ահա այսպես մեր հյուրը շատ գոհ ուղևորվեց դեպի Գեղարվեստի դպրոց։