Սիրելի սովորողներ, անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբի ամփոփումը ցույց տվեց, որ այն բավականին հաջողված էր: Միայն մի խնդրանք ունեմ. անուն ազգանունը նշելուց հետո հաջորդ տողի վրա անհրաժեշտ է նշել դասարանը և դպրոցի անունը: Հիմնականում դպրոցի անունը մոռանում են նշել կրտսեր դպրոցների սովորողները: Մենք ունենք 4 կրտսեր դպրոց, որոնց անուններն են՝ Գեղարվեստի կամ Հյուսիսային դպրոց, Արևմտյան կամ Բ4 Դպրոց-պարտեզ, Արևելյան կամ Նոր դպրոց և Հարավային կամ Հիմնական դպրոց: Եթե որևէ այլ դպրոցում եք սովորում, նշեք այդ դպրոցի անունը:
Ֆլեշմոբի սկիզբը 19:00, իսկ ավարտը՝ 24:00: Առաջադրանքները հաղորդակցական բնույթ ունեն և պահանջվող կարողությունները կիրառելի են կյանքում: Ընտրեք ՁԵր տարիքային խումբը և սկսեք կատարել առաջադրանքները: Վերջում չմոռանաք սեղմել SUBMIT, որպեսզի ես ստանամ Ձեր պատասխանները: