• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինստալացիայի փորձ մեր մարզադահլիճում

Ինչպես գիտեք` Գեղարվեստի դպրոցի հյուրատանը բնակվող Առնո և Իրիս զույգը որոշել է մեր` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և  դիմացի դպրոցի սովորողների հետ միասին իրականացնել ինստալացիա:

Ինստալացիան տեղի է ունենալու մայիսի 23-ին: Իսկ այսօր մենք մեր ֆիզկուլտուրայի դահլիճում ընդունեցինք դիմացի դպրոցի մի խումբ աշակերտների: Նրանք կրթահամալիր էին եկել  ինստալացիայի փորձը մեզ հետ կատարելու: Հրաշալի տեսարան ստեղծելու համար մեզ օգնում են մեր պարուսույց  Արշակ Գասպարյանը և թիվ 181 դպրոցի պարուսույցները:

Այսպիսի մեծ համերգ-ինստալացիա առաջին անգամ է լինելու Հարավարևմտյան թաղամասում:

Ինստալացիան անակնկալ է, այդ պատճառով  էլ շատ տեղեկություններ չեմ ուզում տալ: