• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեծանիվ

 

Ես մանկապարտեզ եմ գնում իմ հեծանիվով…

Մայիսի 18-ին Նոր դպրոցի նախակրթարանի երեխաները մանկապարտեզ եկան հեծանիվներով:Այո’, այո’ հեծանիվներով:Նրանք հեծանիվները կանգնեցրին խմբասենյակում հատուկ հեծանիվների համար առանձնացված անկյունում:Հեծանիվներն արդեն ունենեք, մնում է, լողավազանն էլ դնենք  և մեր նախակրթարանի  ամառային ճաբարը կարող ենք հայտարարել բացված:Երբ երխաներին հարցրեցի թե ինչպիսի հեծանիվներ են իրենց հեծանիվները,Վիկան ասաց, որ իր  հեծանիվը նորաձև է, որովհետև մայրիկն է այդպես ասել: Սերժն էլ ասաց, որ իր հեծանիվը հին ու նոր հեծանիվ է, որովհետև իր հայրիկի հեծանիվն է եղել, հիմա էլ իր հեծանիվն է: Նարեն էլ ասաց, որ իր հեծանիվը տարօրինակ է` հենց ինքը նստում է իր հեծանիվը, կարողանում է քշել, իսկ երբ 2 տարեկան եղբայրն է նստում, հեծանիվը կանգնում է:Արսեն էլ հավաքել էր հեծանիվի տարբեր սարքեր և ինքն իրեն փորձում էր հեծանիվ սարքել:Միքայելը  հեծանիվի անիվները  մտցրել էր ձեռքերիմեջ և ասում էր, որ ինքը թռչող հեծանիվ է:     Ի~նչ լավ է բոլորս հեծանիվ ունենք: Առավոտյան մեր նախավարժանքը կարող ենք սկսել հեծանիվների շքերթով:

Նոր –դպրոցի նախակրթարան

4-5 տարեկանների խումբ

Դաստիարակ` Աննա Հայրոյան