• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հունցել-մունցել,ալյուրոտվել,ներկել...

 

3-5տարեկան երեխաների համար կարևոր է բոլոր զգայարանների զարգացումը և դրանց նպաստող ակտիվությունը:

Այսօր երեխաների հետ խմոր ենք պատրաստել:Խմորով լավ խաղացել ենք:Հետո խմորից լավ ծաղիկներ ենք պատրաստել և ներկել:Խմորով աշխատելու ժամանակ զարգանում է երեխաների  շոշափելի զգայնությունը,երևակայությունը, տրամաբանությունը:

Պատրաստված ծաղիկների մասին հեքիաթներ ենք հորինել:

Լինում է, չի լինում մի ծաղիկ:Մի անգամ այս ծաղիկը հանդիպում է չորացած ծաղկի և ասում.

-Արի գնանք աղբյուր մոտ, որ քեզ ջրի: /5տ.Մ.Անի/

Լինում է, չի լինում մի վարդ է լինում:Մի օր այս վարդը գնում  է մեղվի մոտ և ասում.

-Արի ընկերանանք`ես էլ փուշ ունեմ,դու էլ: /5տ.ԳԼիլիթ/

Աղբյուր-աղբյուր,ջուր տուր ինձ, ջուրը տանեմ այգուն տամ, այգին ինձ ծաղիկներ տա,ծաղիկները տանեմ մեղվին տամ,մեղուն ինձ մեղր տա: /5տ.Խ Նարե/

Նոր դպրոցի նախակրթարան

4-5 տարեկանների խումբ

Դաստիարակ` Աննա Հայրոյան