• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սպասում ենք միջոցառմանը...

 

Արդեն մոտավորապես ժամը 14:30 է, իսկ միջոցառումը այդպես էլ չի սկսվում: Եթե հետևում եք կայքին, կհասկանաք, որ միջոցառումը արդեն պետք է սկսված լիներ:

Քանի որ այն պետք է լիներ հարևան դպրոցի հետ համատեղ, որոշեցինք գնալ ու պարզել ուշ սկսվելու պատճառները: Գնացինք ու չնայած նրան, որ պատճառները չկարողացանք պարզել, տեսանք մի հետաքրքիր ցուցահանդես, որի անունը որքանով, որ հիշում եմ <<Մարդ և բնություն>> էր:Նկարներն ինձ բավականին դուր եկան, բայց անկեղծ ասած, ինձ այդքան էլ դուր չեկավ այդ դպրոցի աշխատակիցների վերաբերմունքը մեր նկատմամբ: Մի խոսքով, տեսնենք, թե հետո ինչ կլինի: