Բարև ձեզ, ես Քնարիկն եմ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի ռոբոտաշինության խմբակից:
Այսօր մենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում շատ հագեցած օր ունեցանք: Առավոտյան մասնակցեցինք պարի դասընթացին և սովորեցինք Կարնո քոչարի և Շորոր պարերը: Սակայն ամենահետաքրքիրը դեռ առջևում էր: Մենք ներկա էինք համակարգչային դիզայնի վարպետության դասին, ստացանք շատ հետաքրքիր և կիրառելի ինֆորմացիա: Այնուհետև TSD-ի գիտահետազոտական խմբի աշխատողները իրականացրեցին վարպետության դասեր: Այդ դասերի ընթացքում մեզ ներկայացվեցին բազմազան հետաքրքիր լաբորատոր փորձեր՝ ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաներից: Կրթահամալիրի աստղացուցարանում դիտեցինք նաև կայծակների վերաբերյալ հետաքրքրաշարժ ինտերակտիվ ֆիլմ:
Հանգստանալուց ու համեղ կերակուրներ ճաշակելուց հետո մենք գնացինք հրաձգարան ու մարմնամարզության սրահ, անցկացրինք լավ ժամանակ:
Իսկ օրվա վերջում այցելեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Հռիփսիմեի տաճարները:
Երկու օր է՝ ես ապրում եմ բոլորովին այլ աշխարհում և շնորհակալ եմ բոլորին՝ այս հիանալի հնարավորությունն ինձ ընձեռելու համար:
Քնարիկ Վարդանյան
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի
ավագ դպրոց