Հիմք ընդունելով կրթահամալիրի խորհրդի հաստատած 2011-2012 ուստարվա ուսումնական պլանները, Ուսումնառության պայմանագիրը, կրթահամալիրի տնօրենի 2011թ. մայիսի 23-ի թիվ 11-059 հրամանով հաստատված` կրթահամալիրի դպրոցի սովորողի 2011-2012 ուստարվա ուսումնառության պայմանագրով և նրա հավելվածով որոշվող լրացուցիչ կրթական ծառայության վճարները` թույլատրում եմ 2011թ. մայիսի 30-ից սկսել սովորողների ընդունումը կրթահամալիրի դպրոցներ: Այդ նպատակով.
- կրթահամալիրի սովորողների` դպրոցից դպրոց և դասարանից դասարան անցումը կազմակերպելիս հիմք ընդունել կրթահամալիրի տնօրենի 21.05.2011թ. 5-11-րդ դասարանցուն ուղղված դիմումի պահանջների կատարումը.
- կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին հանձնարարել մինչև մայիսի 30-ը կազմակերպել պայմանագրի (առանց հավելվածի), ուսումնական պլանների բազմացումը.
- կրթահամալիրում իրականացվող ծրագրերը ներկայացնելիս առավելագույնը օգտագործել մեդիայի հնարավորությունները, այդ թվում` մինչև մայիսի 30-ը ամբողջացնել կրթահամալիրի կայքը, ենթակայքերը.
- հիշեցնել, որ ընդունելության պատասխանատուները դպրոցների ղեկավարներն են, 1-4-րդ և նախապատրաստական դասարանում` նաև դասվարները, 5-9-րդ դասարաններում` նաև ընտրությամբ գործունեության ղեկավարները, 10-12-րդ դասարանում` նաև խորացված ուսուցման ղեկավարները, 5-12-րդ դասարաններում` նաև կազմակերպիչները.
- ընդունելությունը դիտել որպես ուսումնական նախագիծ` նախագծի իրականացումը վերապահելով ծրագիրը կրող, ծրագրով ոգևորված, ծրագիրը փոխանցել կարողացող սովորողին, ծնողին, ուսուցչին.
- տեղեկատվական թերթիկները բաժանել սահմանված կարգով, Մեդիակենտրոնի միջոցով (պատասխանատու` Էլեն Թադևոսյան).
- Մեդիակենտրոնը դիտել որպես ընդունելության կենտրոն. Գևորգ Հակոբյանի ներկայացմամբ հաստատել Մեդիակենտրոնի աշխատակարգը:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան