• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելությունը կազմակերպել էին սովորողները

Այսօր կրթահամալիրում հանդիպել են ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների 2011թ. մրցանակաբաշխության դիմող սովորողները, նրանց ուսուցիչները և մրցութային հանձնաժողովի անդամները:

Հավաքը նախաձեռնել էր հանձնաժողովը, որի նախագահը և գործադիր քարտուղարը «Սինոփսիս» կազմակերպությունից են: Քանի որ այն կազամակերպվել էր մեր կրթահամալիրում, մենք կրթահամալիրի սովորող-լրագրողներս էլ ընդունեցինք հյուրերին:

Շատ հետաքրքիր էր, ինձ համար առաջին անգամ էր, որ դիմավորում էի հյուրերին: Եվ թեժ  պահին, երբ հյուրերը մտնում էին Մարմարյա սրահ, իմ նեթբուքի մարտկոցի լիցքը  5% էր, և ես էլ չիմացա, թե ինչ արագությամբ եմ հասցրել գրառել հյուրերի մասին տեղեկությունները: