Այսօր Մեդիա կենտրոնում Ժամը 16:00-ին ավագ դպրոցներում իրականացվող ծրագրերի շնորհանդեսն էր: Ներկա էին մեր կրթահամալիրի սովորողներ, ծնողներ, ուսուցիչներ, համայնքի տարբեր դպրոցների տնօրեններ, քաղաքապետարանի կրթության վարչության աշխատակիցներ և այլ հետաքրքրվող անձինք:
Ավագ դպրոց-վարժարանի, Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողները ներկայացրին ավագ դպրոցների խորացված ուսուցման իրենց ծրագրերը, Արհեստների ավագ դպրոցի սովորողները` արտադրությամբ ուսուցման ծրագրերը: Ներկաներին հետաքրքիր էր, թե ինչպիսի արդյունք կարող է տալ ուսուցումը, երբ սովորողը կողմնորոշված է, այն գործունեության միջոցով է, սովորողները հնարավորություն են ունենում իրենց գիտելիքները լրացնել մասնագիտական փորձառությամբ տարբեր կազմակերպություններում, կարողանում են կոնկրետ ծառայություններ մատուցել, նախագծեր իրականացնել:
Հյուրերը ծանոթացան նաև «Անհատական համակարգիչ-դասընկեր» միջազգային ծրագրի դասարանի կազմակերպմանը, արդյունքներին, դասարանում էլեկտրոնային գրիչների կիրառմանը: Ցուցադրվեցին սովորողների ստեղծած ուսումնական նյութեր:
Միջոցառումը շատ լավ անցավ: Այն հետաքրքիր կլիներ նաև այլ հիմնական դպրոցի շրջանավարտներին, եթե ներկա լինեին և ծանոթանային մեր կրթական միջավայրին:
Արաքսյա Գևորգյան, 11-րդ դասարան