• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավազե այբբենարան

 

Ավազե այբբենարանը

 

Երեխաները շատ են սիրում փորփրել հողը, ավազը, խաղալ ջրի հետ, մտնել ջրափոսերը, թավալվել խոտերի մեջ:Այս հետաքրքիր զբաղմունքը լայն հնարավորություն է տալիս նրա հոգին հարստացնելու, ջերմացնելու: Երեխան դառնում է ավելի բարի, սիրալիր:

Ավազով խաղալու ժամանակ զարգանում է երեխայի մտածողությունը, երևակայությունը,

տրամաբանությունը:

Նոր դպրոցի նախակրթարանի բակում կա կարմիր ավազ, որով ամեն օր խաղում են երեխաները: Հիմա շատերդ կհարցնեք.

-Իսկ ինչով են խաղում երեխաները, բահեր , դույլեր չունեն:

 Իհարկե, երեխաները ունեն տարբեր չափի  բահեր, դույլեր, մաղեր, ցնցուղներ, բեռնատար մեքենաներ:Մենք անգամ երեխաների հետ պարզել ենք, որ ոչ բոլոր բահերն են հարմար: Ամենհարմար բահը պետք է լինի կլորավուն, երկար պոչով, որպեսզի լավ տեղավորվի փոքրիկի ափի մեջ:

Երեխաների հետ նաև մաղել ենք ավազը` առանձնացրել քարերը, տերևները:Հետո համոզվել ենք, որ մաղի անցքերը պետք է շատ փոքր չլինեն:

Երեկ 6 տարեկան Սերժը չցանկացավ խաղալիքներով խաղալ: Նա նստեց ավազի վրա և սկսեց նկարել իր անունը: Նրան միացան 6 տարեկան Մերին, Արմենը, Էլենը, 5 տարեկան Լիան, Մարիամիկը: Ամեն մեկը նկարում էր իր անվան տառերը և հեգում: 5 տարեկան Գարիկը և Տիգրանը ճանապարհ էին նկարել,Միլենան էլ արև էր նկարել:

Այո, երեխաները ձեռքերով էին նկարում,իսկ Սերժն իր անվան տառերը փայտով էր նկարում:

 

 

Նոր դպրոցի նախակրթարան

 4-5 տարեկանների խումբ`

Դաստիարակ`Աննա Հայրոյան