Այսօր մի խումբ յոթերորդցիներովով և ութերորդցիներով հանրօգուտ էինք անում:Ամեն մի աշակերտ, նույնիսկ ուսուցիչ զբաղված էր մաքրությամբ կամ ուրիշ գործով:Աշակերտների կեսը ծառերն էին ջրում, կեսը եղանով չորացած խոտերն էր հավաքում և ուրիշ նմանատիպ գործեր: Բոլորը շատ քրտնաջան էին աշխատում: Ամենահետաքրքիր գործը ծառ ջրելն էր, քանի որ արագ էր ժամանակն անցնում: Լի դույլով գնումես, իսկ դատարկով գալիս, իսկ հետո նորից ես լցնում և նորից տանում բերում, և այսպես շարունակ: Մեր դասարանի Տաթևը եղանով չորացած խոտերն էր հավաքում, որը շատ բարդ գործ է: Ես մի բան չհասկացա. տղաները եղանը թողած` գնում էին ծառ էին ջրում, բայց կարող էին Տաթևի փոխարեն իրենք խոտերը հավաքել: