• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԽՃԱՔԱՐԵՐԸ

 

Խճաքարերը

Նոր դպրոցի նախակրթարանի այգում այսօր խճաքարերից պատրաստված երկու մեծ

սար  կար:Առավոտյան երեխաները բարձրացան սարերը և սկսեցին նախավարժանք անել:

Ծեսը նման չէր նախորդ նախավարժանքներին: Երբ երեխաներին ասացի, որ վաղը լողավազան ենք  դնելու, բոլորը սկսեցին բարձր ցատկոտել և միաժամանակ բղավել.

-Ո~ւխ, ու~խ:

Խճաքարերը տարածվում  էին այս ու այն կողմ, ինչն էլ մեզ իրականում պետք էր:Այո, խճաքարերը պետք է տարածեինք ամբողջ բակով, որպեսզի մեր ծովափնյա նախակրթարանի այգում հունիսի 1-ին`երեխաների պաշտպանության օրը, որպես նվեր`տեղադրենք <Չոփ, չոփիկ>լողավազանը:Այնպես որ Նոր դպրոցի նախակրթարանի ամառային պարտեզը հայտարարում ենք բացված:

Արմանը և Գարիկը մրցում էին, թե ով կարող է հեծանիվով սարը բարձրանալ:

Անին և Նարեն էլ  դույլով  կրում էին խճաքարերը, իսկ ամենաչարաճճի Գոռը և  Գարիկը մի մեծ քար էին գտել և ձեռքերը բռնած ման էին գալիս:Հետո ես առաջարկեցի , որ առանձնացնենք մեծ քարերը և գուաշով ներկենք: Համոզված եմ, որ շատերդ հիմա  հիշեցիք ծովից հավաքած գունավոր քարերը, որոնցով ինչքան եք խաղացել:

 

 

ՆՈՐ  ԴՊՐՈՑԻ  ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ

4-5 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ  ԽՈՒՄԲ

ԴԱՍՏԻԱՐԱԿ`  ԱՆՆԱ   ՀԱՅՐՈՅԱՆ