ՀՐԱՄԱՆ
24․01.2018թ.
Վայոց ձորի Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցի սովորողների 10 հոգիանոց խումբը (հավելված 1) 2018թ. հունվարի 25-26-ին հյուրընկալվում է կրթահամալիրում՝ մասնակցելու հունվարյան նախագծային ճամբարին, ուսումնական իսկական հարսանիքին: Ընդունելությունը՝ որպես ուսումնական նախագիծ, կազմակերպելու նպատակով.
- Ընդունելության պատասխանատու ճանաչել Անահիտ Մելքոնյանին և Քոլեջի սովորողներին․
- ընդունել ի գիտություն պատասխանատուի ներկայացրած ընդունելության ծրագիրը (հավելված 2).
- մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի հարավային կացարանում. պատասխանատու՝ Շամիրամ Պողոսյան․
- սնունդը` նախաճաշ և ընթրիք՝ յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել Հարավային դպրոց-պարտեզի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի․
- ընդունելության ծրագրի ամենօրյա լուսաբանումը ուսումնական աշխատանք համարել «ԱՐՏբզզան» ռադիոյի համար. պատասխանատու՝ Անահիտ Մելքոնյան և ընկերներ․
- հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր պատասխանատուներին։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Հավելված 1
Վայոց ձորի Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոց
Ցուցակ
- Առաքելյան Բելա - դասավանդող
- Ներսիսյան Մերի - 10-րդ դաս․
- Ասատրյան Գայանե - 10-րդ դաս․
- Սարգսյան Լիանա - 10-րդ դաս․
- Սարգսյան Անուշ - 10-րդ դաս․
- Զաքարյան Անահիտ - 9-րդ դաս․
- Հարությունյան Մարիա - 9-րդ դաս․
- Օհանյան Անի - 9-րդ դաս․
- Զաքարյան Լիլիթ - 9-րդ դաս․
- Ներսիսյան Մարի - 9-րդ դաս․