ՀՐԱՄԱՆ
07․02.2018թ.
Փետրվարի 8-ին կրթահամալիրի փետրվարյան օրացույցով «Կրթահամալիրի տնօրենի արտագնա աշխատանքը «Ուսումնական Արագածոտն» նախագծային խմբերով» կազմակերպելու համար.
- հաստատել նախագծի բովանդակությունը, աշխատակարգը.
9։30՝ մեկնում Մեդիակենտրոնից
10։00՝ հանդիպում Արագածոտնի մարզպետարանում.
11։00` հանդիպում Աշտարակի քաղաքապետարանում. այցելություն Աշտարակի մանկապարտեզներ
13։00՝ վերադարձ
- հաստատել նախագծի մասնակիցների ցուցակը.
Աշոտ Բլեյան, տնօրեն
Լուսինե Փաշայան, «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի ղեկավար
Յուրա Գանջալյան, օտար լեզուների լաբորատորիայի ղեկավար
Անի Հովհաննիսյան, նախադպրոցական կրթություն, 3-րդ կուրս
Մերի Ավչյան, նախադպրոցական կրթություն, 3-րդ կուրս
- մեկնումը՝ ժամը 9.30՝ Մեդիակենտրոնից, վերադարձը՝ մինչև ժամը 14։00.
- ճամփորդությունը կազմակերպել Յուրա Գանջալյանի անձնական ավտոմեքենայով.
- Լուսինե Փաշային պատասխանատու համարել կրթահամալիրում իրականացվող վերապատրաստումների, դրանց մասնակիցների ընտրության պայմանների ներկայացման, սովորողների հետ Աշտարակի մանկապարտեզների վիճակի, խնդիրների, առաջարկությունների գրանցման համար.
- Սոֆյա Այվազյանին՝ նախագծի մասնակցությունը, լուսաբանումը սովորողների համար ուսումնական աշխատանք համարել՝ քոլեջի դասացուցակով որոշված ուսումնական պարապմունքներին մասնակցությունը կազմակերպելով հեռավար.
- Տաթև Աբրահամյանին՝ փետրվարի 8-ի ուսումնական աշխատանքը 2-3 դասարանում կազմակերպել Լուսինե Փաշայանի և Մելինե Սիմոնյանի նախագծով.
- մասնակիցներին՝ ունենալ անհատական թվային միջոցներ՝ պայմանավորվածությունների գրանցման, Աշտարակի մանկապարտեզների աշխատանքների լուսաբանման համար։
Հիմք՝ հեղինակային կրթական 2018թ. ծրագրի «Ուսումնական Արագածոտն» նախագիծը, ուսումնական օրացույցը, մանկավարժության կենտրոնի ղեկավարի հայտը։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան