• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բոլոր երեխաները սկսում են լողալ`մեկը շուտ, մյուսը մի փոքր ուշ

 

Բոլոր երեխաները սկսում են լողալ`մեկը շուտ, մյուսը մի փոքր ուշ

 

Ամեն օր…

Օրը երեք  անգամ չափել լողավազանի ջրի ջերմաստիճանը:

Չափել ջրի խորությունը:

Լողավազանի մեջ ջուր լցնելու ժամանակ փոքրեր կարող են հետևել, թե ջուրն ինչքան ավելացավ առավոտյան և ցերեկը, իսկ մեծերը կարող են հաշվել, թե մեկ ժամում  ջուրն ինչքան է լցվում

կամ  լողավազանի ջուրը թափվելու ժամանակ ինչ է լինում:

Ցանցով մաքրել ջրի մեջ ընկած տերևները, մոծակները …/Հետևել, որ ջուրը միշտ մաքուր լինի/:

Սովարաբար ասում են, որ ջուրն ինչքան սառն է, այնքան երեխան ավելի ակտիվ է, քիչ է

մրսածության հնարավորությունը, ավելի շատ է կոփման և առողջարար արդյունքը,

բայց ես հետևում եմ յուրաքանչյուր երեխայի ռեակցիային: Եթե նման ջերմաստիճանի ջուրը

հաճույք չի պատճառում երեխային, ապա պետք է սպասել, որ ջուրը մի քիչ էլ տաքանա, հետո

նոր թույլ տալ երեխային լողալու:Հաճախ շատ երեխաները վախենում են ջրից:

Ինչպե?ս հաղթահարել այդ վախը:

-Արի հիմա կանգնենք անձրևի տակ/ցնցուղի տակ/:

-Հիմա թրջում ենք`սկզբում ձեռքերեը, հետո աչիկները…

Միշտ հիշեք `քանի դեռ երեխան վախ ունի ջրի նկատմամբ` կա լարվածություն, երբեք չսկսեք

լողի լուրջ պարապմունքները: Նպատակը երեխային լողալ սովորեցնել չէ,  այլ ընտելացնել

 երեխային ջրային միջավայրին, հարստացնել նրա փորձը, տպավորությունները և լցնել այն

դրական զգացմունքներով: Այս դեպքում լողը կդառնա այդ ամենի արդյունքը և երեխան կդառնա ամենալավ լողորդը:ՈՒղղակի հիշեք` բոլոր երեխաները  սկսում են քայլել, իսկ ջրում բոլոր երեխաները սկսում են լողալ`մեկը շուտ, մյուսը մի փոքր ուշ:

 

 

 

Նոր դպրոցի նախակրթարան

4-5տարեկանների խումբ

Դաստիարակ`Աննա Հայրոյան