Այսօր մենք`ռոք փառատոնի կազմակերպիչներս, եկել էինք դպրոց, որպեսզի ավարտենք հայտագրման աշխատանքները: Բավականին շատ ու նոր երեխաներ մեզ մոտեցան: Մենք վերջապես լրջորեն անցանք գործի: Քանի որ փառատոնի ժամանակ հնչելու են նաև կենդանի կատարումներ, մեզ երաժշտական գործիքներ պետք եկան: Պակասում էր միայն հարվածային գործիքը, մենք էլ գնացինք Գեղարվեստի դպրոց և բերեցինք այն: Հետո սկսեցինք մարմարյա սրահը նախապատրաստել ռոք փառատոնին: Թուղթը փռեցինք հատակին, բերեցինք բոլոր անհրաժեշտ իրերը և սպիտակ թղթին նայելով սկսեցինք երևակայել: Միևնույն ժամանակ նկարում էինք և նկարվում: Վերցրինք նաև հարցազրույց: Բոլորի տրամադրությունը բարձր էր: Սկսեցինք մարմարյա սրահում երգել, պարել, խաղալ, գժություններ անել: Դպրոցում լսվում էր միայն մեր`խենթերիս ձայները: Օրը անցավ շատ աշխույժ: Ես տեսնելով այս ամենը արդեն զգում եմ ռոքի շունչը: Մի քիչ էլ համբերեք, ռոքը մոտենում է: