«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Պատմում է վրաստանյան ճամբարի համակարգող Աննա Երիցյանը․
Արդեն երկրորդ օրն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրացախոս սովորողների քսանհինգ հոգանոց խումբը Անակլիայում մասնակցում է ամենամյա «Ապագայի» ճամբարին։
Բազմազբաղ առօրյայի ամենասպասված ժամը 11:00-12։00-ն է՝ ծովում լողի ժամը, որից հետո երեկոյան ելույթների նախապատրաստական փորձերն են։ Այսօր կկատարենք հայկական երգ ու պար, որից հետո սեբաստացիները կներկայացնեն Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն»՝ անգլերենով։