• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են

 

Այսօր կայացավ «Իսկ արշալույսերն այստեղ խաղաղ են» ներկայացումը: Այն Գեղարվեստի թատերական խմբի տարեվերջյան ներկայացումն էր: Ներկա էին հյուրեր, աշակերտներ և ծնողներ: Ներկայացումը բաց էր և միջազգային: Մտնելով Փոքր դահլիճ, տեսնելով վերջին պատրաստությունը տեսնող ռազմական հագուստով շրջող ապագա դերասաններին` յուրաքանչյուրիս մոտ արթնանում էր ռազմի դաշտում գտնվելու զգացողություն: 
Սկսվեց ներկայացումը: Կարող եմ ասել, որ թատերական դասարանի սովորողները հերթական անգամ ցնցեցին Փոքր դահլիճը: Ներկայացումը հուզմունք առաջացրեց հյուրերի մոտ: Սովորողներն իրենց դերերը շատ բնական խաղացին: Այնպես էին խաղում, որ կարելի էր մտածել` պրոֆեսիոնալներ են: Նրանց հաջողության գրավականը աշխատասիրությունն է ու, ամենակարևորը, իրենց ոգևորող ուժը` Քնարիկ Ներսիսյանը: