«Կրթական փոխանակումներ» նախագծի
«Թվացյալ սահմաններ» ենթանախագծիշրջանակներում Ստամբուլի
«Տատյան» վարժարանի 29 ճամբարականից բաղկացած խումբը, փոխադարձ այցով, սեպտեմբերին
ժամանեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայան, որից հետո արդեն՝ բարի գալուստ
կրթահամալիր: Օդանավակայանի ժամանման հատվածի դռները բացվեցին, և գրեթե երկժամյա օդային թռիչքից հետո ստամբուլահայերի փոքր-ինչ հոգնած, բայց սիրառատ ժպիտներով ու սպասումով լի դեմքերը պսպղացին: