«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Պատմում է Աննա Երիցյանը․
Երեկոն անցկացրինք Երևանի տեսարժան վայրերում։ Կան սովորողներ, ովքեր առաջին անգամ են Հայաստանում և մեծ հուզմունքով են շրջում Երևանի փողոցներով։ Հետաքրքիր է ամեն ինչ։ Ամենից շատ ուրախանում են ցայտաղբյուրների մեծ թվից և անընդհատ կեղծ ծարավ լինելու պատրվակով վազում ջուր խմելու։