• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բացառիկ հարսանիք՝ Վայոց Ձորում

«Ես չեմ սիրում երազել: Միշտ պատրաստ եմ ճակատագրի անակնկալներն ընդունել հարկ եղածին պես»,-ասում է Վայոց Ձորի փոխմարզպետ Նանե Բագրատունին:

Նանեի խոսքը իր՝ ապրիլի 27-ին կայանալիք հարսանիքի մասին է, որը բացառիկ է իր տեսակով ու նշանակությամբ: Նանեի և նրա ընտրյալ Վարազդատ Իգիթյանի միության դաշինքը հաստատող միջոցառումն անց են կացնելու Վայոց Ձորի ամֆիթատրոնում բացօթյա պայմաններում՝ հայրենակիցների ներկայությամբ ու մասնակցությամբ: Մասնավորի այս հանրայնացման նախաձեռնությունը երիտասարդ զույգինն է:

«Սա իրական կրթամշակութային նախաձեռնություն է, որ մասնավոր հարսանիքը կարող է դարձնել հայրենագիտական ձեռքբերում: Ես ցանկանում եմ, մասնավոր այս միջոցառումը ծառայեցնել Վայկոց Ձորի ռեսուրսների, պատմության ու իրական արժեքի տարածմանը, որ դրսում ևս մարդիկ լսելով Վայոց Ձորի մասին, իմանան իրական արժեքը, որ գան հնեաբանների, պատմաբանների ու արվեստագետների խմբեր: Մեր հարսանիքի վայրը՝ ամֆիթատրոնը, Մոմիկի անվան պուրակում է: Սա ևս արվեստի, մշակույթի հետ կապվելու, մշակույթը հանրայնացնելու լավ տարբերակ է, որ պետք է ծառայեցնել անպայման իր նպատակին»,-մեկնաբանում է Նանե Բագրատունին:

Մարզի Արատես բնակավայրում տեղի է ունենալու հարսանիքի ծիսական մասը: Արատեսում Միթար Սեբաստացի կրթահամալիրի դպրական կենտրոնն է գործում, որտեղ 1988 թվականին, երբ Դպրոց բնության գրկում-ը նոր էր հիմնադրվում, տնօրեն է կարգվել Նանեի հայրիկը: Նախկին ադրբեջանաբնակ, իսկ նույն այդ 1988 թվականից արդեն խաղաղ ճանապարհով ադրբեջանցիներից ազատված գյուղի հետ կապված Նանեն իր խորը հույզերն ու հուշերն ունի. «Ես դեռ շատ փոքր էի: Մի օր մեր տանը ադրբեջանցի փոքրիկ աղջկա կոշիկ գտա: Մեկն էր միայն: Այդ տարիքում ինձ սկսեցին հուզել մտքերը, էթե արդյոք ով է եղել տիրուհին, արդյոք նա գիտի, որ կոշիկնայստեղ է մնացել ու էլի շատ բաներ: Սա իմ համերաշոության ոոհերն էին, աշարհընկալման առաջին դասերը: Արատեսն ինձ համար հայրենաճանաչման ձևավորման համար լուրջ դարբնոց է եղել և մնում մինչ օրս»:

Հարսանիքը մշակութային հիմքերն ավելի են խորանում, երբ բացահայտվում են նաապատրաստման ընթացքն ու մասնակիցները: Հարսանեկան արարողակարգին անհրաժեշտ բոլոր իրերն ու անհրաժ-եշտ պարագաները ձևավորվում են հիշյլա կրթահամալիրի տեննոլոգիայի, ձեռքի աշատանքի մասնագետ ուսուցիչների կողմից, ովքեր օրերով Արատեսյան դպրանոցում աշխատում են ու ստեղծում հետաքրքիր, բնության հետ ներդաշնակ նմուշներ:

Հարսանիքի բացառիկությունը նաև նրանում է, որ այն տեղի է ունենալու ծիսական բոլոր կանոններին համապատասխան ընթացքով: Նորապսակներն ինչպես ամիսներ առաջ տեղի ունեցած նշանադրության, այնպես էլ հարսանիքի համար նախընտրել են ժամանակակից ու ավանդական, ազգային ոճերի համադրությամբ հագուստ: Հագուստը զարդարված է լինելու Մոմիկ ճարտարապետի ստեղծած մի նախշի դրվագով, որը բարօրության ու պտղաբերության խորհուրդն ունի:

Նյութի աղբյուրը՝ tesaket.info։