Մեր կայքը արդեն ճանաչված է, և կարող է օգնել մեր շրջանավարտներին, մեր սովորողների ծնողներին, որ աշխատանք գտնեն կամ փոխեն աշխատանքը: Կայքում բացվում է «Գործատու» Էջը, որտեղ տեղադրվում են համապատասխան տեղեկությունները: Էջի միջոցով կրթահամալիրի գործատու շրջանավարտները և ծնողները, այլ գործատուներ կարող են աշխատող գտնել:
Էջում հայտը գրանցելու համար այն պետք է ներկայացնել մեր սովորողի կամ շրջանավարտի միջոցով: Հայտում գրվում է.
Հայտին կցվում են կրթության, վերապատրաստման մասին փաստաթղթերի էլեկտրոնային պատճեններ, դիմորդի կողմից կարևորվող այլ տեղեկություն: