Արևելյան դպրոցի 3-րդ դասարանցիները «Իմ բույսը, իմ կենդանին» և «Ձոն»տեխնոլոգիական նախագծերի շրջանակում մայրիների համար նվեր-ծաղիկներ են տնկում: Նախապես ծաղկից կտրոն են վերցրել, դրել ջրի մեջ, հետևել արմատակալմանը, հետո տնկել են իրենց ձևավորած ծաղկամանում, որ մայրիկին նվիրեն: Ամեն ծաղիկ իր անձնագիրն է ունենալու, որտեղ գրված կլինի ծաղկի անունը, ծագումով՝ որտեղից է, երբ է տնկվել, ով է տնկել, ինչպես է պետք այն խնամել և այլ ցուցումներ:
Տե՛ս այստեղ․․․