Ուսումնական ագարակում մեր ձեռքերով տնկված և խնամված խաղողը արդեն հասել է, պատրաստ է գինի դառնալուն։ Միջին դպրոցի գինեգործ սովորողները իրենց ձեռքով քաղեցին Գառան դմակ, Խարջի և սպիտակ սորտի այլ խաղողներ, որոնք կանցնեն տեխնոլոգիական մշակման փուլ Խաղողի և գինու դպրոցում։ Ստացված բերքից կպատրաստենք պրեմիում կարգի սպիտակ անապակ գինի։
Ավելին՝ Շուշան Սարդարյանի բլոգում: