• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շատ ջուր խմելը մահացու է...

 

Հատկապես ամռան ամիսներին հաճախ ենք լսում, թե որքան կարևոր է ջուր խմելը, որպեսզի օրգանիզմին բավականաչափ քանակությամբ ջուր մատակարարվի: Կանոնավոր կերպով ջուր խմելը կարևոր է, քանի որ այդպես նյութափոխանակությունը պահպանում է կայունությունը, բարելավվում է բջիջներին թթվածնի մատակարարումը, մաշկը խոնավ է մնում: Չափահասներին խորհուրդ է տրվում օրական 1,5-2 լիտր ջուր խմել: Ով սպորտով է զբաղվում կամ ամռանը ավելի շատ է քրտնում, պետք է նշված քանակից 3 անգամ ավելին խմի: Քանի որ քիչ ջուր խմելը վտանգավոր է` հնարավոր է հոգնածություն, թուլություն, գլխապտույտ և ուշադրության բացակայություն: Իսկ ի՞նչ է կատարվում, երբ մենք չափից շատ քանակությամբ հեղուկ ենք ընդունում: Ծայրահեղ դեպքերում դա նույնիսկ ճակատագրական կարող է լինել: «Եթե շատ ջուր խմենք, հնարավոր է խեղդենք մեր մարմնին», այսպես է բացատրել Բեռլինի Տիեզերական Բժշկության Կենտրոնի գիտաշխատող Մաթիաս Շթայնախը Yahoo! լրատվությանը: Այս դեպքը, սակայն, հետևանք է 12-15 լիտր ջուր խմելուն: Ջրի մեծ քանակությունը կարող է հանգեցնել բջիջների ուռչելուն, որը հատկապես վտանգավոր է ուղեղի համար, քանի որ վերջինս չի կարող ուռչել գլխոսկրերի պատճառով: Արդյունքում ի հայտ է գալիս ներգանգային ճնշում, որն ուղեկցվում է սրտխառնոցով, գլխապտույտով, գլխացավով և նույնիսկ ուշագնացությամբ:
Սովորաբար մարդը զգում է, թե որքան հեղուկ է իրեն անհրաժեշտ: Ըստ Շթայնախի` մարդը ծարավում է, երբ օրգանիզմում ջուրը պակասում է օրինակ քրտնելու արդյունքում, իսկ ջրային այսպես կոչված «թունավորումները» հազվադեպ են պատահում:

 

Գերմաներենից թարգմանեց Նաիրա Սարգսյանը