Ս.Աստվածածնի վերափոխման տաղավար տոնին ընդառաջ՝ «Ծիսական տոնացույցը» սկսում է շարք. պարբերաբար կներկայացվեն հատվածներ Գրիգոր Նարեկացու «Ներբող Աստվածածնին» երգաբանությունից, Ներսես Շնորհալու «Խաղողի օրհնության» աղոթքից, Մխիթար Սեբաստացու «Անճառին խորան» տաղը, այլ նյութեր
«Ծիսական տոնացույցը» այս անգամ էլ որոշել է անդրադառնալ Աստվածաշունչ մատյանի Հին Կտակարանի գրքերից մեկին՝ Ժողովողին: Գիրքն իմաստուն մտքերի, կյանքի, մահվան, երջանկության, մարդկային գործունեության տարբեր ոլորտների մասին խորհրդածությունների հավաքածու է
«Նարեկացին պատկանում է ողջ աշխարհին, ու թեև ուշացումով, բայց արդեն ժամանակն է, որ մարդկությունն իմանա նրա մասին, առնչվի նրա աշխարհին, ժամանակն է, որ Նարեկացին դառնա աշխարհի բանաստեղծներից մեկը»: Մեժելայտիս
Հուլիսի 15
Բարի գործն Աստծո աչքում հաճելի է դառնում այն դեպքում, երբ այն անշահախնդիր է և, որպես միջոց չի օգտագործվում ինչ-ինչ նախատեսված նպատակների իրագործման համար
Հուլիսի 14
Արտաքուստ ինչ փոքրիկ բաներ են մայրական պարտավորությունները՝ սնունդ տալ, լողացնել երեխային, մաքրել ու լվանալ նրա շորերը, քնեցնել ժամանակին և այլ բազմաթիվ այսպիսի մանր բաներ: Բայց այս մանր բաներից են կախված մտածող ու զգացող, բանական և բարոյական մի էակ ստեղծելը: Հայոց կաթողիկոս Գարեգին Ա
Հուլիսի 13
Տունը սկսում են կառուցել ոչ թե տանիքից, այլ հիմքից: Նմանապես կառուցում են և հոգու աստվածպաշտության տաճարը, ուր տանիքը աստվածսիրությունն է, իսկ հիմքը՝ եղբայրասիրությունը
Հուլիսի 8
Ինչպես անկարելի է պղտոր ջրի մեջ տեսնել սեփական արտացոլումը, նույնպես և մեկը եթե չմաքրվի չար խորհուրդներից, չի կարող տեսնել Աստծուն իր աղոթքներում