Նրա հոգին նուրբ էր ու քնքուշ, իր Գանձայի ծաղիկների նման նրբին ու զգայուն: Սիրտը՝ ջերմ ու հուր, իր երկրի սարերի նման՝ կրակ ու հրաբուխ, բայց միշտ մի թախծոտ տխրությամբ համակված, ինչպես իր հայրենի սարերը մշուշապատ: Նա սի՛րտ էր համակ և զգացմունք, միշտ տարվող ու գերող, վառվող ու այրվող...