Մեկ շաբաթ շարունակ Գեղարվեստի կրտսեր մեղուների համերաշխ բզզոցը գրեթե անպակաս էր դպրոցի բոլոր անկյուններում: Բզզում էին դասի ժամանակ, բզզում էին դասամիջոցին ու մինչև անգամ նախաճաշելիս: Սկզբում ընտրեցինք երգը, որի ուրախ երաժշտությունը ակամայից մեզ փոխանցեց ժրաջան մեղվի ողջ եռանդը: Այնուհետև անգլերենի ժամին թարգմանեցինք այն, սովորեցինք անծանոթ բառերն ու երգի կրկներգը, որը սկսվում էր` B U M B L E B E E բառերով... Այնուհետև բեմադրեցինք մի փոքրիկ պար ու պարեցինք այն ուսուցիչների հետ միասին: