Ես մանկուց սիրել եմ գիրք կարդալ: Անընդհատ կարդում էի: Իհարկե, բակում էլ էի խաղում, հասցնում էի ամեն ինչ, ինչ որ իմ տարիքի երեխաները: Բայց հասցնում էի նաև կարդալ, մինչև անգամ վարակել էի իմ բոլոր ընկերներին: Մենք գրքեր էինք փոխանցում իրար: Բացահայտում էինք գրքեր ու փոխանակում:
Առաջարկում եմ իմ կարդացած գրքերից մի ցանկ: Ցանկը կշարունակեմ ամբողջ ամառվա ընթացքում՝ տարբեր տարիքի սովորողների համար: Այն, ինչ այժմ առաջարկում եմ, կարդացել եմ մոտավորապես 8-12, գուցեև 14 տարեկան հասակում, մոտավոր եմ հիշում, բայց այս գրքերը այնքան լավն էին, բովանդակալից ու գրավիչ, որ մեծ հաճույքով հիմա էլ եմ թերթում, կարդում ամենասիրելի էջերը, կտորները: