«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 5 տարեկանների նախապատրաստական դասարան
2012-2013 ուսումնական տարի
Սաների հաճախումների հաշվառում և գործունեության դիտարկում և գնահատում
Սաների հաճախումների հաշվառում
Սաների հաճախումների հաշվառումը կատարում է դաստիարակը կամ օգնականը. ամեն օր էլեկտրոնային մատյանում, մինչև ժամը 9.30 գրանցում է սաների հաճախումը, նշում բացակայությունների պատճառները: Մատյանը մատչելի է ծրագրի ղեկավարին, բուժքրոջը, գրասենյակի ղեկավարին:
Իր ներկայությունը ներկա-բացակայի էլեկտրոնային առանձին էջին նշում է նաև սանը:
Գրասենյակի ղեկավարը, բուժքույրը (բժիշկը) ուսումնասիրում են օրագրի տվյալները և իրականացնում համապատասխան գործողություններ ըստ կարգի:
Խմբում արտակարգ դեպքի՝ կապի ընդհատման, համակարգչի խափանման դեպքում դասավանդողն ըստ կարգի անմիջապես այդ մասին տեղեկացնում է գրասենյակի (ծրագրի) ղեկավարին, հաճախումների հաշվառման տեղեկությունը հաղորդում բանավոր կամ հեռախոսով:
Արտակարգ պայմաններում՝ դպրոցում էլեկտրական հոսանքի կամ ինտերնետ կապի բացակայության դեպքում, գրասենյակի ղեկավարը նախակրթարանի սաների հաճախման հաշվառումը անձամբ է կատարում և տվյալներն հաղորդում բուժքրոջն ու խոհարարին:
Դաստիարակը էլեկտրոնային մատյանում գրանցումն անում է, հենց որ դա հնարավոր է դառնում։
Սաների տեղեկատուն վարում է (կազմում և փոփոխությունները օպերատիվ գրանցում է) դպրոց-պարտեզի գրասենյակի ղեկավարը: Ուսուցողական ծրագրի ղեկավարը ամեն շաբաթ ստուգում է խմբերի մատյանները, մատյանում գրանցում իր դիտողությունները:
Սաների զարգացման գրանցում
Տարվա ընթացքում 2 անգամ սաների ֆիզիկական աճի, առողջական վիճակի տվյալները և անձնական-ընտանեկան այլ տվայլներ, դրանց փոփոխությունները գրանցվում են էլեկտրոնային համապատասխան փաստաթղթում՝ սանի թերթիկի էլեկտրոնային տարբերակում:
Սաների գործունեության դիտարկում և գնահատում
5 տարեկանների դիտարկումը կատարում է խմբի ծրագրի ղեկավարը` դաստիարակը:
Սաների գործունեության դիտարկումը բխում է «Սանի աճի և զարգացման բութագրից»:
Ուսուցողական ծրագրի ենթակայքի 5 տարեկանների բլոգում լուսաբանվում է խմբի և սաների անհատական գործունեությունը:
Բլոգը մատչելի է սովորողի ծնողին, դասարանում դասավանդողներին, որոնք նույնպես այնտեղ լրացնում են իրենց դիտարկումները, հարցերը:
Դպրոց-պարտեզի էլեկտրոնային հասցեի skydrive-ում տեղադրված է դիտման մատյան, որը դասավանդողը պարբերաբար լրացնում է, դիտարկում է, համեմատում սանի ձեռք բերած հմտություններն ու կարողությունները, դրանց աճը: Մատյանի բաղկացուցիչներն են.
Հաճախում
Օլիմպիադաներ
Ստուգատես, տոնի
Դիջիթեք
Ոսումնական ճամփորդություն
Ուսումնահետազոտական ճամբար
Առավոտյան ընդհանուր պարապմուք
Դիտարկման արդյունքներ` խնդիրներ, ձեռքբերումներ
Հաշվի առնելով դիտման մատյանի տվյալները՝ դասավարը ամեն շաբաթ ամփոփում է սանի գործունեությունը (գնահատում է), մշակում է սաների անհատական զարգացման նախագիծը և ըստ դրա կազմակերպում խմբի հետագա գործունեությունը:
Եթե տվյալ օրը սանին վերաբերող գրանցման նյութ չկա, գրանցում չի կատարվում:
Ըստ 6-ամսյա դիտարկումների, բլոգի նյութերի ամփոփման` դասավանդողը լրացնում է սանի աճի և զարգացման բնութագիրը:
Դասարանի սաների ձեռք բերած հմտությունների և կարողությունների գնահատումը իրականացվում է Գնահատման կենտրոնի միջոցով: