Այսօր Տիգրան Հայրապետյան գրադարանում տեղի ունեցավ կրթահամալիրի Արհեստակցական կազմակերպության հերթական ժողովը: Օրակարգում քննարկվեցին հետևյալ հարցերը.
* Խորհրդի անդամների ներկայացում, աշխատանքի բաժանում
* Արհմիության գործունեության վերլուծություն
* Կայքի սպասարկում
* Փորձի փոխանակման նպատակով -տեղական ԱԿ-ների, միջազգային արտաքին կապեր` նամակներ գործընկերներին`Ռուսաստան, Վրաստան, Սկանդինավյան երկրներ
* Հաշվետվություն
* Օգնություններ-մանկավարժ կարիքավոր ծնողներին
* Մասնակցություն Սեբաստացու օրերին
Քննարկվեցին մի շարք հարցեր, կատարվեց աշխատանքի բաժանում, հնչեցին առաջարկներ: