«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Կրթահամալիրում մանկավարժական աշխատողի թափուր (այդ թվում՝ ժամանակավոր) պաշտոնը զբաղեցնում է կրթահամալիրի կադրերի բանկում ընդգրկված մասնագետը:
Կրթահամալիրի կադրերի բանկում ընդգրկվելու համար թեկնածուն.
Այդ ընթացքում հետևում է իր էլեկտրոնային փոստին, պատասխանում նամակներին: Ունենում և վարում է իր ուսումնական բլոգը: Մասնակցում է կրթահամալիրի հավաքներին, առավոտյան ընդհանուր պարապմունքների, մեդիա-ուրբաթ ընդհանուր պարպմունքների: Վերապատրաստման, ուսումնական նախագիծ իրականացնելու ընթացքում նրա հետ շփվող կրթահամալիրի աշխատողները իրենց կարծիքը թեկնածուի մասին գրավոր ուղարկում են կրթահամալիրի կադրերի տեսուչին: Կադրերի տեսուչի էլ.փոստի պահոցում յուրաքանչյուր թեկնածուի համար հավաքվում է թղթապանակ՝ հասանելի կրթահամալիրի տնօրենին, փոխտնօրենին, դպրոցների, քոլեջի, մանկավարժության կենտրոնի ղեկավարներին:
Կրթահամալիրի թափուր պաշտոնի առկայությունը որոշում է կրթահամալիրի տնօրենը: Դպրոցի տնօրենը կադրերի բանկից ընտրում է թափուր պաշտոնի համար համապատասխան թեկնածու: Իր ընտրած թեկնածությունը նա ներկայացնում է կրթահամալիրի բոլոր մանկավարժական աշխատողներին՝ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար: Թեկնածուին ճանաչողները կարող են երաշխավորել նրան։
Որոշում կայացնելուց հետո դպրոցի ղեկավարը թեկնածուին ներկայացնում է կրթահամալիրի տնօրենին՝ թեկնածուի ուսումնական բլոգով, նրա աշխատանքի նկարագրության, անհատական պլանի նախագծով։
Կրթահամալիրում մանկավարժական աշխատողը ընդունվում է մեկ տարի ժամկետով՝ աշխատանքային պայմանագրում նախատեսելով եռամսյա փորձաշրջան։