• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գրքահավաք սահմանամերձ և ազատագրած շրջանների գյուղերի դպրոցների համար

2009 թվականին մի խումբ բլոգգերներ (այդ թվում և «Զորակնի» հիմնադիրներից երկուսը) սկսեցին գեղարվեստական և գիտահանրամատչելի գրքեր, հանրագիտարաններ ու բառարաններ հավաքել Արցախի ազատագրած տարածքի գյուղերի դպրոցների համար։ Հետագայում այդ շարժումը թափ առավ, և այսօր Հայաստանի՝ ներառյալ Արցախի, գյուղական շրջանների դպրոցներին գրքեր ու մարզական գույք են ուղարկում զանազան խմբեր ու կազմակերպություններ։

Այս պահին «Զորակն» հիմնադրամը ֆեյսբուքյան «Հայք» նախաձեռնության հետ համատեղ գրքեր է հավաքում հետևյալ բնակավայրերի դպրոցական գրադարանների համար.

  • Մովսես, Տավուշի մարզ, սահմանամերձ
  • Չինարի, Տավուշի մարզ, սահմանամերձ
  • Միջնավան, Քաշաթաղի շրջան, ազատագրած
  • Իշխանաձոր, Քաշաթաղի շրջան, ազատագրած

Բացի այդ, գրքեր ենք հավաքում Բերձորի արվեստի ու սպորտի դպրոցի, ինչպես նաև Արցախի հարավում տեղակայված ՊԲ ուսումնական գումարտակներից մեկի գրադարանի համար։

Ինչպե՞ս մասնակցել.

Ա. Գրքեր տրամադրելով։ Անհրաժեշտ է.

  • Հայկական սովետական հանրագիտարան (13 հատոր)
  • Հայ դասական և այլ գեղարվեստական գրականություն
  • Մանկական գրականություն և արկածային գրականություն
  • Գիտահանրամատչելի գրքեր
  • Այլ հանրագիտարաններ, բառարաններ, տեղեկատուներ
  • Արվեստագիտական գրականություն, նկարիչների ալբոմներ
  • Թարգմանություններ հայերեն

Բ. Դրամ տրամադրելով
Հանգանակված դրամով գնում ենք.

  • անհրաժեշտ գրքերը` առաջին հերթին Հայկական սովետական հանրագիտարանը, որը հնագրավաճառների մոտ արժի 25000–30000 դրամ, նաև բառարաններ,
  • մարզական գույք դպրոցների համար` գնդակներ, վոլեյբոլի ցանցեր և այլն։

Եթե կարող եք գրքեր տրամադրել կամ ֆինանսապես աջակցել, մեզ հետ կապվելը շատ հեշտ է.