- Ազատության մի սանձը կրոնն է, մյուսը` մահը: (Ա. Տիգրանյան)
- Լռակյաց քաղաքացիները գերազանց հպատակներ են ավտորիտար տիրակալի և դժբախտություն ժողովրդավարության համար: (Ռ.Դալ)
- Դժվար չէ բարի լինել, դժվար է արդար լինել: (Վ. Հյուգո)
- Իշխանությունն ու իրավունքն անբաժան են և միաժամանակ մշտական պայքարում են: (Բ. Վիշեսլավցև)
- Վոլտերը սովորեցնում էր.«Ինչքան մարդիկ կրթված են, այնքան նրանք ազատ են»: Նրա հաջորդներն ասացին ժողովրդին.«Ինչքան դու ազատ ես, այնքան կրթված ես»: Հենց դրանում էր թաքնված աղետը: (Ա.Ռիվարոլ)
- Ժամանակը չի աշխատում անտարբերների և իրենց իրավունքների համար չմտահոգվողների օգտին: (Լատինական սույթ)
- Անել այն, ինչ մեզ դուր է գալիս, բնական ազատություն է, իսկ առանց ուրիշներին վնասելու` քաղաքացիական ազատություն: (Անհայտ հեղինակ)
- Ժողովրդավարությունը քաղաքական իրավունքների հասկացությունները հասցնում է յուրաքանչյուր քաղաքացու գիտակցությանն այնպես, ինչպես ունեցվածքի առկայությունը մատչելի է դարձնում բոլոր մարդկանց սեփականության հսկացությունը: Դրանում է նրա գլխավոր արժանիքներից մեկը: (Ա.դը Տոկվիլ)
- Ժողովրդավարությունն ազատության օժտումն է օրինական կարգավիճակով: (Խ. Սինկոտտա)
- Մարդկանց մեծամասնության համար հավասարության իմաստը կայանում է ոչ թե նրանում, որ բարձրանան մինչև մյուսների մակարդակը, այլ նրանում, որ ուրիշներին իջեցնեն իրենց մակարդակին: (Ա. Կարր)
- Որպիսի մարդն իմանա այն օրենքը, որին ենթակա է և որը նրան ազատություն է տալիս, հարկ է բարձրանա մարմնական կյանքից դեպի հոգևորը: (Լ. Տոլստոյ)
- Անհատականություն հարգող մարդը պետք է հարգի նաև իր երեխայինը սկսած այն պահից, երբ նա զգում է իր «ես»-ը և զատում իրեն շրջապատող աշխարհից: (Դ. Պիսարև)
- Պարտքը և իրավունքը եղբայրներ են. նրանք մի մայր ունեն` ազատությունը: Նրանք ծնվում են նույն օրը, հասունանում, զարգանում և կործանվում են միասին: (Վ. Կուզեն)
- Բնական իրավունքը ոչ միայն գոյություն ունի, նա նաև անհամեմատ հզոր է իրավաբանական իրավունքից: (Լ. Տիխոմիրով)
- Բնական իրավունքները պատկանում են մարդուն գոյության իրավունքով….(Թ. Փեյն)
- Անհատի կյանքն իմաստ ունի միայն այն չափով, ինչքանով նա օգնում է ուրիշ մարդկանց կյանքը դարձնել ավելի գեղեցիկ և ազնվաբարո: Կյանքը սրբազանէ, այն, այսպեսասած, գերագույն արժեք է, որին ենթակա են բոլոր մյուս արժեքները: (Ա. Այնշտայն)
- Կյանքի խնդիրը նրանում չէ, որ լինենք մեծ ամասնության կողմում, այլ նրանում, որ ապրենք ներքին, մեր կողմից գիտակցված օրենքով: (ՄարկոսԱվրելիոս)
- Օրենքը կամայականության ճշգրիտ հակաթեզն է: (Ֆ.ֆոնՀայեկ)
- Օրենքը պետք է համառոտ լինի, որպեսզի այն կարողանան հիշել նաև անիրազեկ մարդիկ: (Սենեկա)
- Օրենքը մարդկային իմաստության բարձրագույն դրսևորումն է, որն օգտագործում է մարդկանց փորձն ի բարօրություն հասարակության: (Հինհունականասույթ)
- Օրենքն ավելի արդար է վճռում, քան մարդը: (Լատինականասույթ)
<<1+20 ասույթ դեկտեմբերի 10-ի մոտիվներով- 5-13-ը>> կարող եք կարդալ բլոգում դեկտեմբերի 21-31-ը: (http://wp.me/P2QN0r-9)